Ապրանքի առանձնահատկություններին ծանոթանալուց և ընտրություն կատարելուց հետո հարկավոր է միայն սեղմել «Գնել հիմա» կոճակը: Ապրանքը կտեղափոխվի Ձեր անձնական էջի զամբյուղ։
Սեղմե՛ք զամբյուղի վրա։
Զամբյուղում կարող եք կարգավորել պատվիրվող ապրանքների քանակը, տեսնել ընդհանուր արժեքը։
Եթե դեռ չեք գրանցվել կայքում, կբացվի տվյալների լրացման դաշտը, որտեղ, լրացնելով անհրաժեշտ անձնական տվյալները, կկարողանաք ավարտին հասցնել գրանցման գործընթացը:
Պատվերն ավարտելու համար անհրաժեշտ է ընտրել առաքման և վճարման եղանակները, այնուհետև սեղմել «Պատվերի ձևակերպում» կոճակը:
Գործում են վճարման հետևյալ եղանակները`
Առաքումն իրականացվում է 3 աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ խիստ ծանրաբեռնված օրերի՝ նախապես համաձայնեցնելով առաքման հարմար ժամը:
Խոշոր էլեկտրատեխնիկայի առաքումն իրականացվում է
անվճար՝ մինչև 30կմ հեռավորության դեպքում, 30կմ֊ից սկսած 1կմ֊ի արժեքը կազմում է 150֏։
Մեր մասնագետները մշտապես պատրաստ են աջակցելու Ձեզ`գնումների ընթացքում ծագած հարցերում:
Խորհրդատվություն ստանալու համար կարող եք զանգահարել յուրաքանչյուր օր ժամը 10:00-ից 20:00-ը հետևյալ հեռախոսահամարին՝ 8508 կամ 060 700008:
«Ինտերմոլ»-ում ներկայացված ամբողջ տեսականու համար գործում է երաշխիքային սպասարկում՝ երաշխիքային կտրոնում նշված ժամկետների սահմաններում։
Դիմե՛ք Ինտերմոլի Սպասարկման կենտրոն՝ զանգահարելով 8508 կամ 060 700008 հեռախոսահամարով:
Աշխատաժամերն են`
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ (10:00-20:00)
Կիր` ոչ աշխատանքային։
Ապառիկի գնման պայմանների և ամսական վճարների վերաբերյալ տեղեկություն ստանալու համար զանգահարե՛ք (կամ այցելեք) մեր վաճառասրահ: Մեզ կարող եք զանգահարել 8508 կամ 060 700008 հեռախոսահամարով:
Ապառիկ տրամադրվում է 18-70 տարեկան (վարկի ժամկետը ներառյալ) ՀՀ ռեզիդենտներին։ Անհրաժեշտ է ներկայանալ անձնագրով կամ ID քարտով։
Շուտով կլինի հասանելի նաև նման տարբերակ։
Մեր վաճառասրահներից գնված ապրանքի վերադարձը կամ փոխանակումն իրականացվում է «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետի սահմանված կարգով, համաձայն որի` «Պատշաճ որակի ոչ պարենային ապրանքը ենթակա է փոխանակման կամ վերադարձման (14 օրվա ընթացքում), եթե պահպանվել են տվյալ ապրանքատեսակների փոխանակման համար օրենքով նկարագրված պայմանները՝ նշված ապրանքը չի օգտագործվել, պահպանված են դրա ապրանքատեսքը, սպառողական հատկությունները, կապարակնիքները, ապրանքային պիտակները, ինչպես նաև վաճառված ապրանքի հետ սպառողին տրված ապրանքային կամ դրամարկղային չեկը»:
Վերադարձման կամ փոխարինման ենթակա չեն`
Հավելյալ հարցերի դեպքում, կարող եք այցելել մեր վաճառասրահ կամ զանգահարել 060 700 008, թեժ գիծ՝ 8508:
Կայքի վերևի մասում կգտնեք «Որոնում» հատվածը։ Հավաքե՛ք հետաքրքրող մոդելի կամ ապրանքատեսակի անվանումը ու սեղմե՛ք կոճակը։
Բացի այդ, կայքի վերևի ձախ կողմում կտեսնեք Ապրանքատեսակների ցանկը։ Ընտրե՛ք ու սեղմե՛ք ապրանքատեսակի վրա, ինչից հետո կհայտնվեք համապատասխան էջում։ Ապրանքատեսակի մոդելներից վերև աջ անկյունում Դուք կտեսնեք ֆիլտրեր։ Ընտրելով համապատասխան ֆիլտրերը` կարող եք գտնել Ձեզ հետաքրքրող մոդելը։